8 հունվարի 2019 - 18:54 AMT
Փաշինյանը կհանդիպի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր հարկերը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի «Հայաստանի ռեստորանների միության» (ՀՌՄ) անդամների հետ՝ քննարկելու ռեստորանների հարկային բեռի ավելացման հարցը, հայտնում է միության ֆեյսբուքյան էջը:

Հունվարի 8-ին ՀՌՄ պատվիրակության հետ է հանդիպել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը. նա վստահեցրել է, որ ՊԵԿ - ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին:

2019 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտները վճարելու են 8% շրջանառության հարկ, 2020-ից՝ 10%: