4 հուլիսի 2008 - 17:39 AMT
Աստանայում Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին կմեկնի Աստանա` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը ներկա կգտնվի նաեւ Աստանա քաղաքի հիմնադրման 10-ամյակին նվիրված տոնակատարություններին: «Աստանա ժամանող նախագահների հետ որեւէ հանդիպում դեռեւս ծրագրված չէ»,- ասել է Ֆարմանյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աստանա է հրավիրվել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Գյուլի եւ Սարգսյանի հանդիպումը ծրագրված չէ: