14 հունվարի 2019 - 18:31 AMT
Քոչարյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Մարտի 1-ի գոծով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի, պատճառաբանվել է, որ Քոչարյանի պաշտպանական խմբից Արամ Օրբելյանի հետ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի «կապն այնքան մտերիմ չէ, որ դա ազդի նրա անաչառության վրա»:

Ավելի վաղ պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ու Արամ Օրբելյանի ընտանիքի միջև առկա որոշակի կապը: