Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում ստիպված է եղել անդրադառնալ Armcomedy նախագծի՝ քաղաքում կարճ շրջազգեստ կրել արգելելու մասին հումորային լուրին:
«Հումորային կայքում «Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել» վերնագրով նյութ է հրապարակվել, որն ի զարմանս ինձ լայն տարածում է գտել և լուրջ է ընկալվել հասարակության մի որոշ հատվածում: Հարգելիներս ArmComedy-ն լրատվական կայք չէ, այլ միմիայն երկու մարդկանց երգիծական երևակայության արդյունք, ինչպես նշված է իրենց իսկ կայքում: Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նյութն իրականությանը չի համապատասխանում և ամբողջությամբ հորինվածք է», - ասել է Միքայելյանը:
Ավելի վաղ Հրազդանի քաղաքապետն արգելել էր գիշերային ակումբների գործունեությունը քաղաքում: