18 հունվարի 2019 - 17:48 AMT
Քոչարյանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, ևս երկու ամսով երկարաձգել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Այսպիսով, դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, և միևնույն ժամանակ մերժել է Քոչարյանի պաշտպանների՝ նրան գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվել է: