23 հունվարի 2019 - 16:53 AMT
Xiaomi-ն ցուցադրել է եռակի ծալվող առաջին սմարթֆոնը

Համացանցում տեսանյու թ է հայտնվել, որը ցուցադրում է առաջին ծալվող սմարթֆոնը Xiaomi ընկերության ճկուն դիսփլեյով: Սարքը ցուցադրել և հրապարակել է անձամբ ընկերության նախագահ Լին Բինը Weibo-ի իր աքաունթում, որը Twitter-ի չինական տարբերակն է:

Ըստ թոփ մենեջերի, ընկերությունն այժմ ընտրում է, թե ինչպես է անվանելու սմարթֆոնը՝ Mi Mix Flex թե Mi Dual Flex: Ի տարբերություն Samsung-ի մոդելի, Xiaomi-ի սմարթֆոնը եռակի է ծալվում: Ըստ Լի Բինի, դա այդպիսի առաջին սմարթֆոնն է աշխարհում, հայտնում է Ferra.ru-ն:

Նա նաև զգուշացրել է, որ տեսանյութում ցուցադրված է ինժեներական նմուշը: Ծալված վիճակում սմարթֆոնը շատ կոմպակտ է, թեև հստակ չափսերը դեռ չեն հայտարարվել:

Լի Բինը նշել է, որ ընկերությունը ստիպված է եղել մի շարք տեխնիկական բարդություններ հաղթահարել:

Mi Mix Flex-ի պաշտոնական դեբյուտը կարելի է ակնկալել փետրվարի 24-ի մամուլի ասուլիսում, MWC 2019 ցուցահանդեսի բացմանն ընդառաջ, որն անցնելու է Բարսելոնայում փետրվարի 25-28-ը: