29 հունվարի 2019 - 10:56 AMT
Մերկելի հրավերով Փաշինյանը կմեկնի Գերմանիա

Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

«Մերկելը 2019 թվականին փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասել է Շտեֆեն Զայբերտը:

Նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2018 թվականի օգոստոսին տարածաշրջանային այցով այցելել էր Հայաստան: