30 հունվարի 2019 - 12:28 AMT
Ավինյանը՝ պարգևավճարների մասին. Բարոյական կողմին պետք է ուշադրություն դարձնենք

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարգևավճարների թեմային. նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել հարցի բարոյական կողմը:

Ըստ Ավինյանի, քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա:

«Եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մասնավոր սեկտորին մոտեցնենք, սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր», - նշել է Ավինյանը:

Ավելի վաղ պետական պաշտոնյաների պարգևատրումները աղմուկ են բարձրացրել հանրության շրջանում: