31 հունվարի 2019 - 12:58 AMT
ՀՀ-ն նորագույն պատմության ռեկորդ է սահմանել արտահանման ծավալներով

2018 թվականին ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $2․412 մլրդ՝ գերազանցելով 2017-ի ցուցանիշը 7․8%-ով։

Այս մասին է հայտնում Ազգային վիճակագրական ծառայությունը 2018-ի դեկտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող օպերատիվ տվյալների վերաբերյալ տեղեկագրում։

2 տարի անընդմեջ ՀՀ-ից արտահանումը գերազանցում է $2 մլրդ շեմը։ Անկախությունից ի վեր՝ մինչև 2017 թվականը, երբ արտահանումը գերազանցեց $2.242 մլրդ-ը, երկիրն այդ շեմը չէր հատել։ 2017-2018 թթ․ ցուցանիշներն, այսպիսով, ռեկորդային են նորանկախ ՀՀ պատմության մեջ։

Ներմուծումն 2018-ին աճել է 21.1%-ով, գերազանցելով $4.963 մլրդ-ը։ Արտաքին առևտրի բացասական սալդոն ևս աճել է՝ կազմելով $2,721 մլրդ՝ 2017-ի $1․940 մլրդ դիմաց։

ՀՀ արտահանումն 2006-2016 թթ. Infogram