2 փետրվարի 2019 - 13:36 AMT
Մերկելը փակում է իր ֆեյսբուքյան էջը

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ փակում է իր ֆեյսբուքյան էջը: Իր որոշումը Գերմանիայի կառավարության ղեկավարը կապել է Քրիստոնյա-դեմոկրատական միության նխագահի պաշտոնից հեռանալու հետ:

«Ես կցանկանայի խնդրել, որ հետագայում ևս հետևեք իմ աշխատանքին՝ կանցլերի պաշտոնում: Դուք կարող եք անել դա դաշնային կառավարության ֆեյսբուքյան էջում կամ իմ բաժանորդը դառնալ Instagram-ում»,-պարզաբանել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Մերկելի ֆեյսբուքյան էջից կարելի էր տեղեկանալ, որ նա Լև Տոլստոյի և Ֆյոդոր Դոստոևսկու երկրպագուն է, իսկ երաժշտության ասպարեզում նախընտրում է Վագներին և Մալերին, ինչպես նաև դասական ռոքի ներկայացուցիչներին՝ The Beatles, Karat:

Մերկելի ֆեյսբուքյան էջը 2,5 մլն բաժանորդ ուներ:

Մերկելը ԳԴՀ կանցլերի պաշտոնում կպաշտոնավարի մինչև 2021թվականը, երբ լրանում է նրա կառավարման ժամկետն ու կայանալու են խորհրդարանական ընտրություններ: