Մեկ ամսում Վրաստանում խոզագրիպից և դրա արդյունքում առաջացած բարդություններից 20 մարդ է մահացել: Մահացածների թվում կան երեխաներ, հղի կանայք և նույնիսկ երիտասարդ տղամարդիկ: Հիվանդությունը վատ են տանում տարեցները:
Ծնողները սկսել են հազվադեպ երեխաներին խաղահրապարակներ տանել, կրկնակի նվազել են այցելությունները թատրոններ և կինոթատրոններ, գրում է «Միր 24»-ը:
Գրիպի պատճառով փակ են մանկապարտեզները, երկարացվել են նաև դպրոցականների արձակուրդները: Առողջապահության նախարարությունը պնդում է, որ համաճարակից հաջողվել է խուսափել, թեև երկիրը մոտ էր այդ շեմին:
Այն մասին, որ Վրաստանում գրիպ է տարածված և հարկավոր է պահպանել կանախարգելիչ միջոցառումները, զբոսաշրջիկներին զգուշացնում են սահմանին՝ անձնագրային անցակետերում: