4 փետրվարի 2019 - 11:56 AMT
Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. Զոհեր կան

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Cessna 414A ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Աղետի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել:

Ինքնաթիռը բռնկվել է, դիպել շենքին և ընկել հարևան տան հետևի բակում: Զոհվածների թվում է նաև օդաչուն, որը մենակ է եղել է ինքնաթիռում և տան 4 բնակիչները: Եվս 2 մարդ է տուժել, նրանց այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, գրում է Lenta.ru-ն CBC News-ի վրա հղումով:

Ինքնաթիռը դուրս էր եկել օդանավակայանից, որը գտնվում է վթարի վայրից 20 կմ հեռավորության վրա: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ:

Ըստ ականատեսների, տունը բռնկվել է, երբ ինքնաթիռը բախվել է տան պատին: