Իսրայելը սկսել է պատ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանին:
«Պատնեշը կխոչընդոտի ահաբեկիչների ներթափանցումը Գազայի հատվածից Իսրայել»,-հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պատնեշն անցնելու է արդեն ավարտին հասցված ստորգետնյա պատնեշի երկայնքով: Ստորգետնյա պատնեշը նախատեսված է կասեցնելու ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից թունելների կառուցումը:
Պաշտպանական պատնեշը 6 մ բարձրություն կունենա և 65 կմ երկարություն և կձգվի Պաղեստինի տարածքների հետ սահմանով, գրում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն զգուշացրել էր նոր անկարգությունների վտանգի մասին: Ըստ նրա, եթե Գազայի հատվածում հանգիստ չլինի, ապա նույնիսկ նախընտրական շրջանում Իսրայելի իշխանությունները չեն խուսափի վճռական գործողություններից: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում կայանալու են ապրիլի 9-ին: