6 փետրվարի 2019 - 14:52 AMT
Աղաբեկյան. Արցախի նախագահ պետք է լինի Արայիկ Հարությունյանը՝ այլընտրանք չկա

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կարծում է, որ 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում պետք է ընտրել Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանին: Ըստ Աղաբեկյանի նրա թեկնածությանն այլընտրանք չկա։

«Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք»,-գրել է Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա հավելել է, որ առաջիկայում դեռ առիթներ շատ կունենա խոսելու Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020թ. ընտրություններին։ Ընտրություններին իր մասնակցության մասին արդնե հայտնել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: