7 փետրվարի 2019 - 14:01 AMT
Բրազիլիայի նախկին նախագահը 13 տարով ազատազրկվել է

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կաշառակերության և փողերի լվացման մեջ և դատապարտվել է 12 տարի և 11 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ դատավճիռը դեռևս կարող է բողոքարկվել:

Դատարանն ապացուցված է համարել, որ Դա Սիլվան օգնել է շինարարական ընկերություններից մեկին պատվերներ ստանալ պետության կողմից վերահսկվող նավթային Petrobras կոնցերնից Սան Պաոլո նահանգի Անտիբայա քաղաքում՝ վերանորոգման աշխատանքների դիմաց, գրում է Deutsche Welle-ն dpa գործակալության վրա հղումով:

Լուլա դա Սիլվան բազմիցս է հայտարարել, որ կալվածքի սեփականատերն ինքը չէ, այլ իր ծանոթ գործարարը: Սակայն դատավոր Գաբրիելա Հարդթտը հիմնավորել է իր որոշումը այն հանգամանքով, որ գործարարն ու իր ընտանիքը որոշ ժամանակ օգտվել են անշարժ գույքից «որպես իրեցն սեփականություն:

2017-ին Դա Սիլվան արդեն մեկ անգամ դատապարտվել էր բանտարկության կոռուպցիայի և փողերի լվացման համար 9 տարի և 6 ամիս ժամկետով, որը հետագայում հասավ 12 տարի 1 ամսվա: Այժմ 73-ամյա քաղաքական գործիչը կրում է պատիժը Կուրիտիբայի բանտում: Դատավոր Սերժիու Մորուն, որը դատապարտել է Դա Սիլվային 2017-ին, այժմ արդարադատության նախարարն է: