11 փետրվարի 2019 - 10:55 AMT
Վենեսուելայում երկրի պատմության ամենամեծ զորավարժությունն է

Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն փետրվարի 10-ին Միրանդա նահանգի Գուաիկայպուրոյի ռազմակայանում գլխավորել է երկրի պատմության մեջ ամենածավալուն զորավարժությունները, որոնք կոչվում են «Անգոստուրա 2019 200-ամյակը»:

Մադուրոյի հետ միասին զորավարժություններին հետևել են երկրի ՊՆ ղեկավար Վլադիմիր Պադրինո Լոպեսը, ինչպես նաև ԶՈՒ ռազմավարական գործողությունների հրամանատար Ռեմիջիո Սեբալյոսը, գրում է Deutsche Welle-ն:

Նրանք, մասնավորապես, ստուգել են «Իգլա-Ս» շարժական զենիթահրթիռրային համալիրի օպերատիվ պատրաստականությունը, որը մշակվել է ռուս մասնագետների կողմից: Ստուգվել են նաև ԶՈւ-23 զենիթային կայանքները, որոնց արտադրությունը սկսվել է դեռևս ԽՍՀՄ-ում: Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև փետրվարի 15-ը, մասնակցում են երկրի զինված ուժերը, ինչպես նաև Բոլիվարի ազգային ոստիկանությունը:

«Բոլիվարի զինվորները կստիպեն» ԱՄՆ-ին թանկ վճարել «հայրենի Վենեսուելայի սուրբ հողին դիպչելու» ցանկացած փորձի համար, նշել է Մադուրոն՝բացելով զորավարժությունները: