21 հուլիսի 2008 - 14:09 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, հավանաբար, կհանդիպեն օգոստոսի 1-ին
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի 1-ին Մոսկվայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայնը: Նրա խոսքերով, ճշտվում են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման վերջնական ժամկետները:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդել էին, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների եւ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին Մոսկվայում: