22 փետրվարի 2019 - 13:39 AMT
ՀՀ-ն ճամփորդությունների բյուջետային ուղղությունների թվում է

Հայաստանն ընդգրկվել է երկշաբաթյա հանգստի համար մատչելի երկրների ցանկում, հայտնում է Skyscanner-ը:

Փորձագետները հաշվարկել են երկշաբաթյա ուղևորության արժեքը 2 մեծահասակ անձի համար 30 երկրներից մեկը: Հաշվի է առնվել ՌԴ քաղաքներից ավիատոմսերի միջին արժեքը, ինչպես նաև հյուրանոցային համարի կամ բնակարանի վարձակալման գինը, սնունդը սրճարաններում և ռեստորաններում, տրանսպորտի և զվարճանքների ծախսերը:

Հայաստանից բացի, բյուջետային հանգստի առաջատարներ են համարվել նաև Բելառուսը, Մոլդովան, Աբխազիան և Վրաստանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Վարկանիշում ընդգրկվել է նաև 9 էկզոտիկ ուղղություն: Ամենաէժան ուղղությունը Հնդկաստանն է՝ այնտեղ մեկնողներն ընդամենը 32 դոլար ավելի կծախսեն, քան Վրաստան մեկնողները (1594 դոլար` 1562-ի դիմաց): Ավելի թանկ կլինի ուղևորությունը Աֆրիկա՝ Մարոկկոյում երկշաբաթյա հանգստի բյուջեն կկազմի միջինը 1962 դոլար:

Մատչելի էկզոտիկայի ցանկում են հայտնվել նաև Վիետնամը՝ 1980 դոլարով և Շրի Լանկան՝ 2072 դոլարով, որոնք, Խորվաթիայից և Հունաստանից էժան են: Ցուցակում են նաև Ինդոնեզիան՝ 2201 դոլարով, Թաիլանդը՝ 2266 դոլարով, Թունիսը՝ 2400 դոլարով և Տանզանիան՝ 2704 դոլարով: