23 փետրվարի 2019 - 16:07 AMT
ԱՄՆ-ի նոր դեսպանն առաջիկայում կժամանի ՀՀ

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին առաջիկայում Երևան կժամանի, այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան: Մանրամասների համար շարունակե՛ք հետևել մեր էջին»,– ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է ՀՀ - ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի երդման արարողությունը: