26 փետրվարի 2019 - 11:10 AMT
Յիրիկյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, բարեգործ Ռալֆ Յիրիկյաննայցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Ռալֆ Յիրիկյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջելէ վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:

Արմեն Մուրադյանը պատմել է կենտրոնի ստեղծման պատմությունը, ինչպես նաև ներկայացրել կենտրոնի հնարավորություններն ու ծառայությունները, հատուկ ընդգծվել է նաև, որ կենտրոնը, ինչպես և իրենք վիրավոր զինվորներն են ասում, զինվորի տուն է, այստեղ նրանք ոչ միայն բուժվում են, այլև ինտեգրվում տարատեսակ սոցիալական ծրագրերում, մասնակցում միջոցառումների: Աշխատանքներ են տարվում նաև տղաների՝ մասնագիտության ձեռք բերման, զբաղվածության ապահովման ուղղությամբ:

Ռալֆ Յիրիկյանը շրջել է հիվանդասենյակներում, խոսել վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Նրա ուշադրությանն են արժանացել նաև այն վերջին սերնդի սարքավորումները, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների առողջության վերականգնման աշխատանքները:

Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը խոսել են նաև հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերի մասին: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոններն օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր անձի:

Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:

Հանդիպման վերջում Ռալֆ Յիրիկյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով: