1 մարտի 2019 - 17:11 AMT
ՌԴ-ն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդին

Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբասովին, որն առավել հայտնի է որպես Ֆահրադդին Աբոսզոդա: Ադրբեջանի պետանվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան Բաքվի օդանավակայանում, հայտնում է minval.az-ը:

«Աբասովն արտահանձնվել է ՌԴ-ից, քանի որ լրացել էր նրա գրանցման ժամկետը ՌԴ տարածքում: Նա ձերբակալվել է փետրվարի 28-ին Բաքվի օդանավակայանում և փոխանցվել է քննությանը»,-հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը:

Ադրբեջանն Աբոսզոդայի հետախուզում էր հայտարարել՝ «հակաադրբեջանական գործունեության և ՀՀ հատուկ ծառայությունների հետ գործակցության» մեղադրանքով:

Թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան Ադրբեջանի իշխանությունների ճնշումների հետևանքով նա հեռացել էր երկրից 2005-ին:Նա ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի պահանջով 2018թ. օգոստոսին: Աբոսզոդան բազմիցս դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան, ապա նաև քաղաքացիություն խնդրելով: