1 մարտի 2019 - 17:53 AMT
Սփյուռքի նախարարության ղեկավարությունը ստացել է պարգևավճար, իսկ աշխատավարձ՝ ոչ

ՀՀ սփյուռքի նախարարությունը հրապարակել է աշխատողների 2018-ի դեկտեմբերին ստացած պարգևավճարների ցանկը:

Ըստ ցանկի, սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի պարգևավճարը կազմել է 755,000 դրամ:

Գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանի ստացած գումարը գերազանցել է 1 միլիոն դրամը՝ նա 900 հազար դրամ պարգևավճար է ստացել և 158.5 հազար դրամ հավելավճար: Նրա տեղակալի պարգևավճաը կազմել է մոտ 1 միլիոն դրամ:

Նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ստացել է 525,000 դրամ պարգևավճար, մեկ այլ տեղակալ Դավիթ Սարգսյանը՝ 993,000 դրամ, մյուս տեղակալ Արամայիս Գրիգորյանը՝ 601,000 դրամ:

Ընս որում, նշված անձանցից ոչ ոք դեկտեմբերին աշխատավարձ չի ստացել։

Նշվում է, որ նախարարությունը հրապարակել է ցանկը՝ հաշվի առնելով վերջին շրջանում պետական գերատեսչությունների կողմից տրված պարգևավճարների շուրջ առկա հանրային լայն հետաքրքրությունը, կարևորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքն ու թափանցիկ գործելաոճը:

Պարգևավճարների ամբողջական ցանկը՝ այստեղ։