2 մարտի 2019 - 15:12 AMT
ԱԻՆ-ը հորդորում է չերթևեկել Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհներով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-երին կան արգելափակված ավտոմեքենաներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախարարությունը հորդորում է վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ նախարարության կայքի միջոցով:

Մարտի 1-ին ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:

Փրկարարական միջոցառումներն իրականացվել են ԱԻՆ, ՊՆ, ՏԻՄ, ՃՈ և «ՃԱՆՇԻՆ» աշխատակիցների համատեղ ուժերով և միջոցներով: