4 մարտի 2019 - 17:23 AMT
Իրան Փաշինյանի այցից հետո 29 ադրբեջանցի է ձերբակալվել՝ հակահայ ակցիաների համար

Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ երկիր պաշտոնական այցից հետո 29 ադրբեջանցու են ձերբակալել, հայտնում է Minval.az-ը։

Նշվում է, որ ձերբակալվածներին վրդովվեցրել է Թեհրանի «Արարատ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի սելֆին, որում երևացել է «Արցախը Հայաստան է, և վերջ» գրությամբ պաստառը։

Մարտի 1-2-ն ադրբեջանցիները հակահայկական ակցիա են իրականացրել Թեհրանում և Թավրիզում. Թեհրանում նրանք ՀՀ դեսպանատան շենքին «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է» գրությամբ պաստառ են փակցրել:

Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի»-«Սպահան» ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ ընթացքում վանկարկել են «Արցախը մերն է և մերն է լինելու» և այրել Հայաստանի դրոշը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ԻԻՀ-ում: