ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ամփոփել է Բրյուսել կատարած իր աշխատանքային այցը. նա նշել է, որ Եվրոպական միությունն ու ՀՀ-ն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ են թևակոխում:
«Մի քանի մեգանախագծեր ենք քննարկել ԵՄ-ի հետ. դրանցից առաջինը վերաբերում է տրանսպորտային և ճանապարհային ենթակառուցվածքներին, և մեր նպատական է, որ ՀՀ-ում ճանապարհները պետք է բերվեն եվրոպական չափանիշների», - ասել է վարչապետը:
Ըստ նրա, հաջորդ մեծ նախագիծը ջրամաբարաշինությանն ու ջրերի կառավարման նոր համակարգի ներդրմանն է վերաբերվում:
«Շատ կարևոր է, որ Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի ամբողջ երկայնքով մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծվեն», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է, որ ԵՄ գործընկերների հետ քննարկել է նաև դպրոցաշինության ոլորտում գործակցությունը. Փաշինյանն ասել է, որ դպրոցները պետք է համապատասխանեն սեյսմիկ բոլոր պահանջներին, ինչպես նաև պետք է լուծվի գույքային ապահովման հարցը:
Փաշինյանը նշել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է համաֆինանսավորել այս ոլորտներում նախատեսվող ծրագրերը, սակայն ֆինանսական բեռը պետք է կրի նաև ՀՀ կառավարությունը:
«Ոստի պետք է մեծացնել բյուջեի եկամուտները՝ արդյունավետ վարչարարության միջոցով», - ասել է նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրուսելում էր: