7 մարտի 2019 - 12:43 AMT
Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը հաստատվել է

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաստատվել է գործադիրի մարտի 7-ի նիստում:

Ըստ այդ նախագծի՝ կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 12 նախարարություն 17-ի փոխարեն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: