7 մարտի 2019 - 13:17 AMT
Զատուլինն առաջարկում է ԼՂ անկախության ճանաչման դիմաց տարածքներ հանձնել

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:

Ըստ Զատուլինի, հարցի հնարավոր կարգավորումը կարող է լինել Արցախյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատգրված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց:

Նա նաև նշել է, որ Արցախի անկախությունն «այլևս անշրջելի է, իսկ մնացածը կարելի է քննարկել»:

«Լազարյան ակումբի» առաջին նիստը եղել է 2018 թվականին Երևանում, որին մասնակցել է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: