7 մարտի 2019 - 14:37 AMT
2018-ին ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվն աճել է

2018-ին ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվն աճել է՝ 2018-ի հունվար-դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ՀՀ 27,100 քաղաքցի:

2017-ին ռուսական քաղաքացիություն էր ստացել ՀՀ 25,144 քաղաքացի, հայտնում է Rusarminfo-ն:

2018-ին ընդհանուր առմամբ ՌԴ քաղաքացիություն է ստացել 269,400 մարդ, մինչդեռ 2013-ին՝ 135,800:

Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների, 2018-ին առավել հաճախ ռուսական անձնագիր են ստացել հետխորհրդային երկրների, այդ թվում Հայաստանի բնակիչները:

2018-ին Հայաստանից բացի առավել հաճախ ՌԴ քաղաքացիություն են ստացել Ուկրաինայի (83,000 մարդ), Ղազախստանի (45,300 մարդ), Տաջիկստանի (35,700 մարդ) և Ուզբեկստանի (21,000) քաղաքացիները:

2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնածների թվին:

Եվրոստատի տվյալներով՝ 2018-ին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է:Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել էր 6805: