Մարտի լույս 12-ի գիշերը նոր միջադեպ է գրանցվել Ադրբեջան-Իրանսահմանին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանցի սահմանապահները 6 սահմանախախտի են հայտնաբերել, որոնք շարժվում էին Իիանի կողմից:
Միջադեպը տեղի է ունեցել 00:07-ին Ադրբեջանի Յարդիմլիի շրջանի Օստաիր գյուղի մոտ գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքում, հայտնում է Haqqin.az-ը:
Ադրբեջանցի սահմանապահները զենք են կիրառել և սահմանախախտներից մեկին տեղում սպանել: Մյուսները, օգտվելով մթից և բարդ ռելիեֆից, փախել են:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, սպանված սահմանախախտի մոտ հայտնաբերվել է հերոինով և ափիոնով 4 կապոց, նաև որսորդական հրացան և փամփուշտներ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 10-ի վաղ առավոտյան իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ֆիզուլիի շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտ տեղակայված «Հորադիզ» սահմանապահ ջոկատի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:Փոխհրաձգության արդյունքում 2 ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Սահավետ Մամեդովն ու Վիդադի Ջաբրաիլովը: Մամեդովը հոսպիտալի ճանապարհին մահացել է: Զինյալները նահանջել են: