Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Արագվին, փակվել է: Այդ մասին տեղեկություն է հրապարակել ռեստորանի խոհարար Նուգզար Նեբիերիձեն:
«Բարեկամներ, ինքս չեմ հավատում, բայց աշխատանք եմ փնտրում: Ռեստորանն այժմ, ցավոք, փակվել է»,-գրել է խոհարարը:
«Այս պահի դրությամբ որոշվել է կասեցնել նախագիծը»,-հաստատել է տեղեկությունը «Տաշիր» ընկերության ներկայացուցիչը, որը կառավարում էր ռեստորանը, գրում է «Վեդոմոստին:
Նշվում է, որ ռեստորանը փակվել է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության, որը կառավարում է ռեստորանը, և տարածքի սեփականատեր՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի ընտանիքի միջև տարաձայնությունների պատճառով:
Մոսկվայում սովետական շրջանում ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Արագվին» վերաբացվել էր 2016-ին: