ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մատենադարանում ասուլիսի ընթացքում անդրադառնալով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ՀՀ ատոմակայանին վերաբերվող մասին, հայտարարել է, որ օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ դրան համարժեք հզորությունների ձևավորումը:
«ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ատոմակայանի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ: Իրականում այդտեղ ոչ թե գրված է ատոմակայանի փակման, այլ համարժեք հզորությունների ձևավորման մասին»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ որքան հնարավոր է ատոմակայանի գործունեությունը կերկարաձգվի:
«Սակայն պարզ է, որ այն հավերժ չի կարող աշխատել: Նորից եմ ասում, մեր օրակարգում քննարկվող հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը» ,- ասել է վարչապետ:
Անդրադառնալով Բրյուսել ակատարած իր այցի արդյունքներին, Փաշինյանն ասել է, որ ԵՄ-ի հետ 13 ծրագիր կա, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինությանը, ճանապարհներին։ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթաց է սկսվելու: