20 մարտի 2019 - 14:05 AMT
Արմեն Սարգսյանը ցավակցել է Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ցիկլոնը մեծ ավերածությունների ու հարյուրավոր զոհերի պատճառ է դարձել։ Միայն Մոզամբիկում, նախնական տվյալներով, զոհվել է ավելի քան 200 մարդ, 400 հազարն անօթևան է մնացել։