26 մարտի 2019 - 15:57 AMT
Վարչապետը Վիեննա կմեկնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա:

ՀՀ Էլեկտրոնային կառավարման E-gov հարթակում հրապարակվել ՀՀ վարչապետի՝ Ավստրիա կառավարական պատվիրակություն գործուղելու մասին որոշումը:

Ավելի վաղ Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ: