Սիրիական բանակը հայտնել է, որ ՀՕՊ համակարգը մի քանի հրթիռ է վնասազերծել, որոնք արձակվել էին Իսրայելի ինքնաթիռներից Հալեպի արդյունաբերական թաղամասի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Reuters-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով:
«Իսրայելի ագրեսիան ուղղված էր Շեյխ Նաջար արդյունաբերական գոտում գտնվող մի քանի դիրքերի դեմ, խոցվել է հակառակորդի մի քանի հրթիռ»,-ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ:
Ըստ ռազմական փորձագետների, Հալեպը Սիրիայի այն տարածքներից է, որտեղ կան իրանցիներ, որոնք սատարում են սիրիացի աշխարհազորայիններին, գրում է «Վեդոմոստին»:
ՀՕՊ համակարգերը գործարկվել են տեղական ժամանակով մոտ 23:00-ին: Գրոհի արդյունքում միայն նյութական վնաս է պատճառվել:
Վերջին անգամ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել էր իրանական ուժերին Սիրիայում հունվարի 21-ին, երբ հարվածներ հասցվեցին «Ալ Քուդս» իրանական ստորաբաժանման թիրախներին: