29 մարտի 2019 - 11:15 AMT
Շախմատի ԵԱ. Սերգեյ Մովսիսյանը կես միավորով է հետ միանձնյա առաջատարից

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: :

Վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը, որը 2 անընդմեջ հաղթանակներից հետո հավաքել է 7.5 միավոր և կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմևից:

11-րդ տուրում Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: