29 մարտի 2019 - 14:23 AMT
Փաշինյան-Ալիև հանդիպումը մեկնարկել է

Մարտի 29-ին Վիեննայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ինչպես նաև նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Նախնական օրակարգի համձայն հանդիպումը կտևի 2 ժամ՝ նախ ընդլայնված կազմով հանդիպում՝ եռանախագահների, արտգործնախարարների մասնակցությամբ, ապա Փաշինյանն ու Ալիևը առանձնազրույց: