ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու:
«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։
Նա հայտարարել է նաև, որ ավելացնելու է գրոհային ստորաբաժանումների քանակը՝ հրաժարվելով միայն պաշտպանական մոտեցումից:
«Գոյություն ուեցող խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ընթացող խաղաղապահների համաժողովում հայտարարել է, որ Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Տոնոյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը մտադիր է իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն հիմնել: