2 ապրիլի 2019 - 18:02 AMT
Սահակյան․ Սերժ Սարգսյանը կխոսի երկու ամսում

Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսացկության անդամ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի, երբ ժամանակը գա։ Այս մասին հատնել է Factor.am-ը։

Հարցին՝ ընկալելի էր իր համար Սերժ Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ» ձևակերպումը, Սահակյանը դրական պատասխան է տվել։

«Այո՛, ընկալվել է ու ժամանակը կգա, նա կխոսի։ Մի երկու ամիս։ Կարծում եմ՝ երկու ամսվա ընթացքում ինքն ինչ-որ ձևով կարտահայտվի»։

Մեկ այլ հանրապետական Արմեն Աշոտյանը նույնպես լրագրողներին ասել է, որ Սարգսյանը շուտով խոսելու է․ նրա պնդմամբ, Սարգսյանի խոսքը պահանջված է և սպասված։

Ավելի վաղ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։