ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրմանը կառավարությունը կհատկացնի 2.330 մլրդ դրամ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է այդ մարմինների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով:
Կոմիտեի 2019 թվականի «Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» հոդվածի ծախսերն առաջին կիսամյակում կկազմեն 1.15 մլրդ դրամ, ինն ամսում՝ 1.75 մլրդ դրամ:
«Պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1.836 մլրդ դրամ: Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»« - մասնավորապես նշված է հիմնավորման մեջ: