4 ապրիլի 2019 - 17:31 AMT
Ապրիլի 4-ի երեկոյան Բունդեսթագը կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ապրիլի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:50-ին, Բունդեսթագը կվավերացնի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հայտնել է Բունդեսթագի պաշտոնական կայքէջը:

Ապրիլի 3-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության էր արժանացրել համաձայնագիրն ու առաջարկել խորհրդարանին առանց փոփոխության ընդունել փաստաթուղթը վավերացնող օրենք:

2018-ի ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ միաձայն քվեարկությամբ վավերացրել է համաձայնագիրը։