4 ապրիլի 2019 - 18:30 AMT
Սարալանջում երթևեկությունը խափանած դրիֆթ անող վարորդը բաժին է տարվել

Երևանի Սարալանջի փողոցում դրիֆթ անող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և տարվել է բաժին, հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ վարորդը «բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի կենտրոնում դրիֆ է անում»։

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է վարորդին ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խոստությամբ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։