5 ապրիլի 2019 - 11:42 AMT
Հոլանդական ակումբը խզել է պայմանագիրն Օզբիլիսի հետ

Հոլդանական «Վիլլեմ II» ակումբը խզել է վարձակալության պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:

Պատճառն այն է, որ 29-ամյա ֆուտբոլիստը Էրեդիվիզիի 27-րդ տուրում հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիտարդի» հետ խաղում (3:2):

Օզբիլիսը «Վիլլեմ II» ակումբում 18 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում է կատարել:

Այսպիսով Օզբիլիսը կվերադառնա թուրքական «Բեշիկթաշ», որից «Վիլլեմ II» ակումբը վարձակալել էր նրան 2018-ի օգոստոսին, հայտնում է sport24.ru-ն:

Օզբիլիսը «Բեշիկթաշ» է տեղափոխվել 2016-ի սկզբին: Թուրքական ակումբը նրան անմիջապես վարձակալության է տվել «Ռայո Վալյեկանո» ակումբին: 2019-ի փետրվարից նա վարձակալության իրավունքով խաղում էր «Շերիֆի» կազմում, սակայն ընդամենը 4 հանդիպման է մասնակցել Մոլդովայի առաջնությունում:

Ավելի վաղ Օզբիլիսը ևս մասնակցել է Հոլանդիայի առաջնությանը: Կիսապաշտպանն իր կարիերան սկսել է «Այաքսում», առաջին անգամ հանդես գալով Էրեդիվիզիայում 2010-ին: