5 ապրիլի 2019 - 18:21 AMT
Քոչարյանի պաշտպանների ու մեղադրող կողմի բողոքների քննումը կշարունակվի ապրիլի 9-ին

ՀՀ վերաքննիչ դատարանում ավարտվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմից ներկայացված բողոքի քննարկումը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին:

Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: