8 օգոստոսի 2008 - 20:14 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով
«Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով, եւ հույս է հայտնում, որ կողմերը ջանքեր կգործադրեն երկխոսության միջոցով վիճելի հարցերին շուտափույթ խաղաղ լուծում տալու համար, ինչը թույլ կտա վերականգնել կայունությունն ու խաղաղությունը մեր հարեւան երկրում»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում, որն ստացել է PanARMENIAN.Net-ը:

Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ, Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որտեղ սահմանված է շուրջօրյա հերթապահություն, հետեւում են զարգացումներին` մշտական կապի մեջ լինելով Վրաստանի կենտրոնական եւ տեղական իշխանությունների հետ: «Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները hայրենիք վերադառնալու ցանկության դեպքում մեր դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության կողմից անհրաժեշտ աջակցություն կստանան: Վրաստանում ՀՀ դեսպանության հեռախոսահամարն է + 99532.964286, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարն է` + 995.222.31515»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: