9 ապրիլի 2019 - 13:12 AMT
Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրենը ցանկանում է գործակցել Երևանի օպերայի հետ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 7-ին Նյու Յորքում ներկա է գտնվել OPERA NEWS մրցանակաբաշխությանը:

Ապրիլի 9-ին նախատեսված է Օրբելյանի աշխատանաքային հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ: Նախաձեռնությունը Պ. Գելբինն է՝ նա ցանկություն է հայտնել համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի օպերային թատրոնի և Մետրոպոլիտեն օպերայի մեջև:

Նյու Յորքում Կ. Օրբելյանը բանակցություններ է ունենալու խաչատրյանական բալետային ներկայացումների հյուրախաղերը կազմակերպելու նպատակով: Նախատեսված է նաև Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական ղեկավար Ջոն Ֆիշերի և մաեստրո Օրբելյանի աշխատանքային հանդիպումը, ասվում է օպերային թատրոնի պաշտոնական կայքում:

Աշխատանքային այցի շրջանակում Սան Ֆրանցիսկոյի Օպերային թատրոնում Օրբելյանը քննարկելու է համագործակցության հնարավոր տարբերակները, որոնց շարքում առաջնային կարևորություն ունի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության հյուրախաղային ցուցադրությունների կազմակերպումը: