9 ապրիլի 2019 - 18:07 AMT
Փոխնախարար. Ավելացնում ենք գրոհային ստորաբաժանումները

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ-ն գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է:

«Սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով ՀՀ պաշտպանության նախարարության տեսլականը ուղղված է դրան»,- ասել է Բալայանը:

Փոխնախարարը շեշտել է նաև, որ ամբողջ հասարակությունը պետք է կարողանա ընկալել, որ խաղաղությունը ոչ ոք նվեր չի տվել Հայաստանին:

«Այն հարաբերական անդորրը, որ կա, պարտադրված է հակառակորդին: Եվ եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծել, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն»,- ասել է փոխնախարար՝ նշելով, որ խաղաղություն պարտադրելու ձևերը տարբեր են՝ ռազմական, դիվանագիտական, անձնական շփումների միջոցով և այլն: