10 ապրիլի 2019 - 11:18 AMT
Քոչարյանը խցում յոգայով է զբաղվում

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում յոգայով և ընթերցանությամբ է զբաղվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Արամ Օրբելյանը:

Նա նշել է նաև, որ Քոչարյանը խցում մենակ է:

«Նրա տրամադրությունը լավ է, քանի որ համոզված է, որ անմեղ է, և որ սա քաղաքական հետապնդում է, և ինքն արդարացվելու է», - ասել է Օրբելյանը:

Նա հավելել է, որ զբոսանքի ժամերին սպորտով է զբաղվում:

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: