10 ապրիլի 2019 - 17:09 AMT
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշե է մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը, և Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Դատարանը ավանդական որոշումը կայացրեց», - նիստերի դահլիճից դուրս գալով հայտարարել է փաստաբանը, հայտնում է Aysor.am-ը։

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և առաջիկայում սպասվում է նախկին պաշտոնյայի դատավարությունը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Ընթերցեք նաև.Փաստաբան.Գրիգորյանի կողմից զինվորի սննդի յուրացման ապացույց ու վկայություն չկա