Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուի մրցակից, Գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը ճանաչել է իր պարտությունը: Գանցը և «Կախոլ-լավան» կենտրոնամետ դաշինքի առաջնորդ, ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդը հայտարարել են, որ հարգում են ժողովրդի որոշումը, հայտնում է Deutsche welle-ն:
Ըստ քվեարկության նախնական արդյունքների, քվեաթերթիկների 99,86 տոկոսի հաշվարկի արդյունքում և Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, և «Կախոլ-լավանը» մոտավորապես 30% ձայն են հավաքել, ինչը համապատասխանում է 35 պատգամավորական մանդատի յուրաքանչյուր քաղաքական ուժի համար:
Սակայն, հաշվի առնելով նախնական կոալիցիոն պայմանավորվածությունները Քնեսթեի ընտրություններում առաջատարը Նեթանյահուի «Լիկուդն» է, որն ապահավում է իր համար 65 տեղ:
Նեթանյահուն կստանձնի Իսրայելի վարչապետի պաշտոնը 5-րդ անգամ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ քայլի համար: