12 ապրիլի 2019 - 10:19 AMT
Անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի քրհետապնդումը դադարեցնելու բողոքը մերժվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը մերժվել է, հայտնում է Aysor.am-ը։

Ապրիլի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանն էլ մերժել էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: